ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռեզերվում գտնվող կործանիչների թիվը կիսով չափ կկրճատվի

Մինչեւ 2030 թվականը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռեզերվում սպասարկող կործանիչների թիվը կկրճատվի 48%-ով։ Այս մասին հայտարարել է այս կառույցի ղեկավար, գեներալ Ջոն Հելին, հայտնում է Defense One պորտալը։

Նրա խոսքով՝ կործանիչներն ու այլ ինքնաթիռները դուրս են գրվում նոր տեխնոլոգիաների և արդիականացման համար միջոցներ ազատելու համար, սակայն ակտիվ զինծառայության մեջ գտնվող ուժերը գերակայություն ունեն ռեզերվների նկատմամբ:

Բացի այդ, Հելին նշել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի որոշ բազաներ կփակվեն առաջիկա մի քանի տարիներին։

Share This