ԱՄՆ-ում ուղղաթիռ է ընկել (տեսանյութ)

ԱՄՆ-ի Օհայո բնակավայրում ուղղաթիռ Է կործանվել այն բանից հետո, երբ այն խճճվել է բարձր լարման էլեկրական լարերի մեջ։ Օդաչուն մահացել է: Այս մասին հայտնել է տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչ, լեյտենանտ Էրիկ Գոլայեսը, փոխանցում է AP-ն:

Տեղի փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ուղղաթիռը խճճվել է բարձր լարման էլեկտրական լարերի մեջ եւ ընկել Օհայոյի հյուսիս-արեւելքում գտնվող Մոգադորի ջրամբարը:

«Հետաքննությունը ցույց է տվել, որ Schweizer 269c ուղղաթիռը խճճվել է էլեկտրական լարերի մեջ և ընկել ջրամբարը», – լրագրողներին հայտնել Է Գոլայեսը:

Գոլայեսի խոսքով՝ օդաչուն՝ 52-ամյա տղամարդը, զոհվել է ուղղաթիռի ընկնելու հետեւանքով:

Ծառայությունները շարունակում են միջադեպի հետաքննությունը։

Share This