ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)

Ամերիկյան Օռլանդո քաղաքում Հելոուինի տոնակատարության ժամանակ զինված միջադեպ է տեղի ունեցել:

Այս մասին, Euromedia24.com-ի հաղորդմամբ, հայտնում է New York Post-իը։

Նշվում է, որ կրակոցների հետեւանքով երկու մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Ոստիկանության տվյալներով՝ 17-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել։

Դեպքից մի քանի րոպե անց համացանցում տեսանյութ է հայտնվել միջադեպից։ Կադրերում երևում է, որ տոնակատարության մասնակիցները վազում են Օռլանդոյի փողոցներով՝ կրակոցներից խուսափելու համար:

Միջադեպի դրդապատճառների մասին դեռ չի հաղորդվում։

Share This