ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ առաջիկա շաբաթներին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնության գան Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին նա լրագրողներին ասաց Սպիտակ տանը։
«Ես նույնիսկ չգիտեմ։ Կարծում եմ՝ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում, եթե դա տեղի ունենա»,- պատասխանել է Թրամփը այս հարցի վերաբերյալ հարցին։
