ԱՄՆ-ն նույն վիճակում է, ինչ ԽՍՀՄ-ն վերջին տարիներին

Հայտարարված ներքին և արտաքին արժեքների հակասությունը, որը ժամանակին հանգեցրել է ԽՍՀՄ փլուզմանը, ներկայումս ապրում է Միացյալ Նահանգները, ասել է Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

«Արժեքների և տեղեկատվական քաղաքականության գլոբալ պայքար. արտաքին և ներքին ասպեկտներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ սենատորը նշել է, որ այն, ինչ պետությունները պաշտպանում են համաշխարհային հարթակում, չպետք է հակասեն նրան, ինչ այդ երկրները հայտարարում են ներսում։ ԽՍՀՄ-ը, նրա խոսքերով, «օգնում էր սոցիալիզմին ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ ինքը ներքուստ դեգրադացվեց և կորցրեց հենց այն սկզբունքները, որոնք փորձում էր քարոզել դրսում»։

Պուշկովը նշել է, որ նույն բացը «այժմ փչացնում է Միացյալ Նահանգների հեղինակությունը»։

«Տեսեք, թե հիմա ինչ է կատարվում աշխարհում: Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, իմ կարծիքով, ավելի շատ հարվածում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քան Իսրայելին»,- ընդգծել է նա։

Ռուս սենատորը հավելեց, որ շատ կարևոր է հասկանալ, որ ժամանակակից աշխարհում «արժեքները սոցիալական զարգացման առանցքային թեման են», և եթե աշխարհաքաղաքականության մեջ դեռևս հնարավոր է փոխզիջումներ գտնել, հնարավոր է ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել, ապա. «Արժեքների ոլորտում կոմպրոմիսը շատ քիչ հավանական է, սա ոչ միայն համոզմունքի, այլ նաև հավատքի գոտի է»:

Share This