ԱՄՆ կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:
Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է:
Հաղորդագրությունում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:
