ԱՄՆ-ը պատրաստում է նոր համաճարակ. ՌԴ ՊՆ

ԱՄՆ իշխանությունները սկսել են պատրաստել նոր համաճարակ, դրա համար պետությունները փնտրում են վիրուսային մուտացիաներ։

Պենտագոնի ռազմական կենսաբանական ծրագրի մանրամասները ճեպազրույցում հայտնել է ՌԴ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր ղեկավար Իգոր Կիրիլովը։

Կիրիլովի խոսքով՝ ԱՄՆ-ում համաճարակի պատրաստության և արձագանքման քաղաքականության վարչության ստեղծման մասին հայտնի է դարձել այս տարվա հուլիսին։ Նոր դեպարտամենտի առաջնահերթ ուղղություններից են վիրուսների և դրանց գենետիկորեն ձևափոխված տարբերակները կասեցնելու պատվաստանյութերի և դեղամիջոցների ստեղծման աշխատանքները:

Պենտագոնի ռազմական կենսաբանական ծրագրում առաջատար դերը կունենա ԱՄՆ բանակի Վարակիչ հիվանդությունների հետազոտական ​​ինստիտուտը։ Այս ինստիտուտը ստեղծվել է Ֆորտ Դետրիկում՝ կենսազենքի մշակման օբյեկտի հիման վրա և հանդիսանում է գլոբալ կենսաբանական հսկողության համակարգի հիմնական մասը։

ՀՌՕ-ի ժամանակ ստացված փաստաթղթերը հաստատում են, որ նշված ամերիկյան գիտահետազոտական ​​ինստիտուտը ներգրավված է աշխարհի տարբեր շրջաններում վտանգավոր ախտածինների հավաքագրմամբ, ընդգծել է Կիրիլովը։

Մասնավորապես, ինստիտուտը ներգրավվել է Ուկրաինայում կենսաբանական ծրագրերում. ուսումնասիրվել են հոդվածոտանիների կիրառման հնարավորությունները ռիկեցիայի, տիզերով փոխանցվող էնցեֆալիտի վիրուսի, ինչպես նաև Ղրիմի-Կոնգո տենդի և հանտավիրուսների ախտածինների տարածման համար։

Share This