ԱՄՆ-ը դադարեցնում է անձնագրերում սեռը փոխելու դիմումների մշակումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է քաղաքացիների անձնագրերում սեռը փոխելու դիմումների ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է Guardian թերթը։

«Սեռ» սյունակում «X» գրությամբ անձնագրեր տալու, ինչպես նաև գործող անձնագրերում սեռը փոխելու դիմումների քննարկումը կասեցվել է»,- ասվում է փաստաթղթում։

Տեքստից հետևում է, որ այս միջոցը ազդել է բոլոր՝ թե՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից արդեն ստացվածների, թե՛ ապագայում ստացվելիք դիմումների վրա։

Ավելին, վարչության պետը հանձնարարել է պաշտոնական փաստաթղթերում դադարեցնել «գենդեր» բառի օգտագործումը և այն փոխարինել «սեռ» բառով։

Share This