ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՏԱՐՀԱՆՎԵԼ Է, ՏԵՂՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ
Վրաստանում ամերիկյան դեսպանատունը հաստատել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանված են եւ տարածքում աշխատում են իրավապահնեը։ Ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, տարածված հայտարարության մեջ, երախտագիտություն են հայտնել վրացի իրավապահներին՝ աջակցության եւ համագործակցության՝ անվտանգային հարցերում արագ արձագանքման համար։ Ներկայումս փակված է նաեւ դեսպանատան հարակից տարածքները։
