Աղվան Վարդանյանը Բագրատ Սրբազանին իր տունն է տրամադրել՝ կալանքն այնտեղ անցկացնելու համար

Աղվան Վարդանյանն իր եղբոր տունը ժամանակավորապես տրամադրել է Բագրատ Սրբազանին, որպեսզի վերջինս առավել ազատ և հանգիստ պայմաններում կարողանա անցկացնել տնային կալանքը, հանդիպել իր հոգևոր եղբայրներին և ավելի ակտիվորեն հաղորդակցվել Տավուշի թեմի հետ։

Մինչ այդ Սրբազանը ցավով էր նշում, որ չէր կարողանում լիարժեք հանդիպել թեմի մշակութային կյանքում ներգրավված երիտասարդներին ու երեխաներին և իր հոգևոր եղբայրներին։

Մարդիկ այս տունը սկսել են ջերմությամբ անվանել «Սրբազան կեցավայր»։

Նշենք, որ մինչ այս էլ Վարդանյանները այդ տունը երեք տարի շարունակ տրամադրել էին Արցախի Հանրապետությունից բռնագաղթած արցախցի ընտանիքի։

Հիշեցնենք, որ դատարանը «17 արդարների» գործի շրջանակում Բագրատ Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք։

Share This