-Shadow-Here--Shadow-Here- ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Աղմուկ-աղաղակով այսօր Գյումրու քաղաքապետարան էին եկել շուրջ 3 տասնյակ առևտրականներ եւ պահանջում էին անհապաղ հանդիպում կազմակերպել  քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ: Առևտրականները Գյումրու կենտրոնական շուկայի հարակից փողոցներում միրգ-բանջարեղեն վերավաճառող կանայք էին:

«Նոր քաղաքապետը նոր պահանջներ է դրել: Կըսե՝ շուկան պըտի մաքրեմ, մեզ էլ կքշե շուկայի ներս, թույլ չեն տա դրսում առևտուր էնենք:  Էլի ներս էրթանք, բայց  տեղի փող կուզեն՝ օրը 15 հզր․ դրամ, մենք կանաչի ծախելով օրը էդքան կառնինք, որ իրանց տանք»,-վրդովված ասում են առևտրական կանայք՝ նշելով, որ մինչդեռ փողոցում կանգնելու համար սահմանափակվում են օրական ընդամենը 2000 դրամ տեղի վարձ վճարելով: Մինչ կանայք վրդովված քաղաքապետին էին պահանջում, նրանց քաղաքապետարանի անվտանգությունն անգամ վերև բարձրանալ թույլ չտվեց:

Ի դեպ, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ տեղում չէր, ըստ պատասխանատուների՝ գործուղվել է Երևան: Ի վերջո, ընդդիմանալուց հետո 4-5 բողոքող քաղաքացու իր առանձնասենյակ հրավիրեց քաղաքապետի առաջին տեղակալ ՔՊ-ական Արթուր Պապիկյա

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )