Ահաբեկչության դեմ պայքարի տնօրինության կենտրոնակայանում հարձակում է տեղի ունեցել. կա 6 զոհ, ևս 40 մարդ վիրավորվել է
Պակիստանում՝ ահաբեկչության դեմ պայքարի տնօրինության կենտրոնակայանում, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենք է վազել ահաբեկիչը եւ պայթեցրել իրեն։ Այժմ շտապօգնության ծառայությունները շարունակում են փլատակների տակից դուրս բերել տուժածներին։
