Ախտանշաններ, որոնք հուշում են, որ լյարդը լի է տոքսիններով
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է մարսողության համար անհրաժեշտ նյութերի արտադրման ու մարսողության արգասիքների չեզոքացման համար: Այն դուրս է բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից, ուստի զարմանալի չէ, որ այս օրգանի աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա:
Լյարդի աշխատանքի վրա առաջին հերթին բացասաբար է անդրադառնում ալկոհոլի ու վնասակար սննդամթերքի չարաշահումը, ուստի նման մթերք օգտագործող մարդիկ պետք է շատ զգոն լինեն լուրջ բարդություններից խուսափելու համար: Բարեբախտաբար օրգանիզմը միշտ հուշում է առողջական ցանկացած խնդրի մասին, և լյարդի աշխատանքի խանգարումը նույնպես բացառություն չէ: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ավելի ուշադիր լինել և անուշադրության չմատնել այն հուշումները, որոնցով օրգանիզմը փորձում է նախազգուշացնել խնդրի առկայության մասին:
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել լյարդի աշխատանքի խանգարումն ու միջոցներ ձեռնարկել:
Մաշկի վիճակի վատթարացում
Օրգանիզմում տոքսինների մեծ քանակությունը գրեթե միշտ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա, ինչը դառնում է մաշկի չորության, ցանի ու բշտիկների, մաշկի անառողջ գույնի և այլ մաշկային խնդիրների առաջացման պատճառ:
Հոգնածություն
Լյարդի հետ կապված խնդիրները հաճախ են դրսևորվում գերհոգնածության զգացումով ու թուլությամբ, ուստի անբացատրելի հոգնածությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Ցավոտ զգացողություններ
Այս կարևոր օրգանի աշխատանքի խանգարումների մասին կարող են հուշել նաև որովայնի հատվածում ցավոտ զգացողությունները:
Արտաթորանքի գույնի փոփոխություն
Լյարդի հիվանդությունների դեպքում կարող է փոխվել նաև արտաթորանքի գույնը. մեզը կարող է ստանալ ավելի մուգ երանգ, իսկ կղանքը կարող է սև գույն ստանալ կամ պարունակել արյան հետքեր: Բացի այդ, կարող է փոխվել նաև արտաթորանքի հոտը և դառնալ շատ ավելի սուր ու տհաճ:
Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել շատ վտանգավոր խանգարումներով, ուստի անգամ դրանցից մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին: Հարկ է հիշել, որ որքան շուտ է մարդն սկսում բուժումը, այնքան ցածր է վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
