-Shadow-Here--Shadow-Here- Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան – ԱՄԲԻՈՆ NEWS

Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան։ «Բազա»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա երկիր է ժամանել այսօր երեկոյան՝ Պսկովի շրջանի սահմանային անցակետով։ Նշվում է, որ Պուգաչովան նստել է սև «Քամրի»-ն ու հեռացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ արտիստը միայնակ է եկել Ռուսաստան։

Վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Պուգաչովան լքել է Իսրայելը։ Այժմ, ըստ լրատվամիջոցների, նա ապրում է Կիպրոսում։ Ի դեպ, նրա ամուսին Մաքսիմ Գալկինը չեղարկել է բոլոր համերգներն Իսրայելում։

Share This