Ազգային ժողովի պատգամավորը չի հարգում խորհրդարանի ընդունած օրենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին Ազգային ժողովի որոշ պատգամավորներ ԱԺ բարձր ամիբիոնից հայտարարում են, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է այլևս չհանդուրժի այն օրինախախտ վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև, երբ վարորդը մեքենան վարելիս չի կապում ամրագոտին, ինչի համար ճանապարհային ոստիկանը կարող է նրան վարչական պատասխանատվության ենթարկել:

Երեկ՝ հունիսի 25-ին, Ելք» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ով նախկինում եղել է Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի 081 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու:

SHAMSHYAN.com -ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և պատգամավորը վարչական պատախանատվության կենթարկվի, իսկ Ազգային ժողովում էլ նա կարող է պարզաբանումներ ստանալ իր գործընկեր ՝ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանից:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 Ֆոտոռեպորտաժ


 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )