ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ
Խորհուրդ ենք տալիս այն ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել Ուկրաինայում, չընդունվել այդ երկրի բուհեր:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության որակի ապահովման գործակալության որակավորումների ճանաչման վարչության տնօրեն Այսել Քարիմլին, փոխանցում է APA-ն։
«Ցավոք, որոշ ընկերություններ խաբում են մարդկանց և ուղարկում այն երկրների համալսարաններ, որտեղ պատերազմ է։ Խնդրում ենք քաղաքացիներին զգույշ լինել այս հարցերում, քանի որ պատերազմի պատճառով ուսանողները չեն կարող դասերին հաճախել։ Սա ի վերջո խնդիր է ստեղծում դիպլոմի ճանաչման առումով»,- նշել է նա։
