Ադրբեջանում նռնակի պայթյունից մահացել է հինգ մարդ, վիրավորվել՝ երկուսը

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ադրբեջանական Աղջաբեդիում նռնակի պայթյունից մահացել է հինգ մարդ, վիրավորվել՝ երկուսը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը տարածել է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բոլոր մահացածներն ու վիրավորները մի ընտանիքի անդամներ են։

Share This