Ադրբեջանում մարդու իրավունքների նոր պաշտպան է նշանակվել

Միլլի մեջլիսի 104 պատգամավոր կողմ է քվեարկել Սաբինա Ալիեւային մարդու իրավունքների պաշտպան նշանակելու որոշման նախագծին: Այդ պաշտոնը հիմնադրման պահից զբաղեցնում էր Էլմիրա Սուլեյմանովան, որի 80-ամյակը լրացել էր անցյալ տարի: Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը մինչ այդ զբաղեցնում էր սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովի կինն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )