Ադրբեջանն Իրանին սպառնացել է հրթիռային հարվածներով.Արամ Կարապետյան
Ադրբեջանն Իրանին սպառնացել է հրթիռային հարվածներով:
Իրանի նախագահ Ռաիսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ առ այն, որ իրենց համար անընդունելի է, որեւէ այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը տարածաշրջանում հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Իրանի նախագահի այս հայտարարությունը որակել է անտեղի, իսկ Իրանի նախաձեռնած զորավարժությունները՝ պրովոկացիա։
Ավելին, նա հայտարարել է, թե Ադրբեջանում վաղուց են ծանոթ իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալմանն ու քաղաքականությանը, ու բավական հանդուգն ձեւակերպմամբ խորհուրդ տվել Իրանին՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում ճնշումներից։
«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը
