-Shadow-Here--Shadow-Here- Ադրբեջանի օմբուդսմեը Վարդանյանի իրավունքների պաշտպանության մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

Ադրբեջանի օմբուդսմեը Վարդանյանի իրավունքների պաշտպանության մասին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին, և պնդել, թե նա չի դժգոհում կալանքի պայմաններից։

«Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, Վարդանյանը չի դժգոհել կալանքի պայմաններից, նշել, որ անցել է առաջնային բուժզննում և առողջական խնդիրներ չունի: Վարդանյանի հետ  օմբուդսմենը առանձնազրույց է ունեցել, նրա դիմումներին պատասխանել»,-ասված է Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի հետ։

«Հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունը իրականացվում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վարդանյանն առևանգվել է Արցախից Գորիս մեկնելու փորձի ժամանակ։ Գործարար Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիրն է և «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։ Նա Արցախի Հանրապետության պետնախարար է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին և պաշտոնանկ արվել 2023 թվականի փետրվարին։ 2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին։ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու նրա դիմումը բավարարվել է։

Share This