-Shadow-Here--Shadow-Here- Ադրբեջանի քայլը՝խաղաղասիրության դարաշրջանի բացմանն ընդառաջ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ադրբեջանի քայլը՝խաղաղասիրության դարաշրջանի բացմանն ընդառաջ

Նոյեմբերի 9-ին Մոսկվայում նախատեսվող հանդիպումը չկայացավ.ինչը նշանակում է, որ կողմերից մեկի համար շատ ցավոտ էր լինելու և կողմերից մեկը պատրաստ չէր այդքան զիջումների։Ադրբեջանից “դրական” ազդակները չուշացավ…նախ Արցախում դիմեցին սադրանքի՝սպանելով մեկ խաղաղ բնակչի, այնուհետև հարձակվեցին ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Արդեն 2 օր է սահմանին իրավիճակը լարված է, իսկ այսօր Ադրբեջանը անցել է կտրուկ քայլերի՝հարձակվել է Հայաստանի վրա։ Մերոնք ամիսներ շարունակ հանդուրժելով՝Ադրբեջանի լկտի պահվածքը մեր հողում, այսօր կրակել են։ Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չկրեց օրվա ընթացքում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )