ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉՈՂ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ
«Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են:Դրանք կեղծ շղարշ են միջազգային հանրության համար, իրենց իրական դեմքը քողարկված պահելու նպատակով: Մենք ունեցել ենք այս նույն իրավիճակները 2016 թվականին, 2017 թվականին: Վերջերս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ հրապարակեցինք հատուկ զեկույց, որում փաստերով ներկայացվել էր, որ այդ կեղծ հայրենասիրական կոչերն են առկա :Գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրավունքները խախտվում են, սպանվում են խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, նրանց կողմից կատարվում են գողություններ, սպառնալիքներ, գերիների հանդեպ խոշտանգումներ: Դրանք բոլորը ապացույցներով հիմնավորված են»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
