Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը զոհվել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ին Ադրբեջանի հարձակման ընթացքում Գոռ Ասատրյանը Զոդի մարտական դիրքում իր վաշտով դիմադրություն է կազմակերպել՝ չթույլատրելով հակառակորդի ներթափանցումը։ Հակառակորդի արկի հարվածից նա զոհվել է նույն օրը։

Գոռ Ասատրյանը Լճավան գյուղից էր, ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայել Քարվաճառում և հետո Զոդում։ Մայրիկի խոսքով՝ կռվի ժամանակ օգնել է վիրավորներին ու շարունակել մարտը։

Ավագ լեյտենանտը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, հուղարկավորված է Եռաբլուրում։

Share This