Քեշ Պատելը նշանվել է հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Ալեքսիս Ուիլկինսի հետ․ զույգի տարիքային տարբերությունը 18 տարի է
ԱՄՆ ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը նշանվել է հայկական ծագում ունեցող ամերիկացի քանթրի երգչուհի և դերասանուհի Ալեքսիս Ուիլկինսի հետ: Զույգի տարիքային տարբերությունը 18 տարի է
Իր հայկական ծագման մասին Ուիլկինսն ավելի վաղ պատմել էր Քեթի Միլերի փոդքասթում, որտեղ նրան հարցրել էին համացանցում տարածված այն պնդումների մասին, թե իբր նա կապ ունի իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ։ «Ես հրեա չեմ, ես քրիստոնյա եմ։ Ես հայուհի եմ»,- պատասխանել էր Ուիլկինսը։
