Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը առաջարկել է ի պատասխան ԵՄ կողմից

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը առաջարկել է ի պատասխան ԵՄ կողմից Հայաստանում երկու տարով դիտորդական առաքելության հաստատման, Աղդամում, 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ գործող ռուս-թուրքական մոնիթորիգային կենտրոնը տեղափոխել եւ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ Օրուջը պատահական մարդ չէ, ու պատահական հայտարարություններ չի անում՝ առնվազն բարձրաձայնելով Ալիեւի վարչակարգի «սրտի ավելցուկում» եղածը։ Սակայն այստեղ կա նաեւ այլ հարց։ ԵՄ կողմից Հայաստանում դիտորդական առաքելության հաստատմանը Ռուսաստանը «հիստերիկ խանդի տեսարանով» արձագանքեց։ Ու հիմա հետաքրքիր է, թե Օրուջի այս հայտարարությունը որքանով է համապատասխանում Մոսկվայի «սրտի ավելցուկում» եղածին։

Share This