Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է մեղադրել Հայաստանին եւ հայկական գյուղն անվանել է ադրբեջանական ձեւով

Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապ հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքի» եւ «էսկալացիայի» մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից ականանետային միջոցների կիրառման մասին։

Share This