Ադրբեջանից գերիների վերադարձը առաջնահերթություն է․ ՀՀ ԱԳ նախարար

Երեւանը չի պատրաստվում հրաժարվել իր առաջնային անելիքից, մասնավորապես՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձից։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Բաքուն, նրա խոսքով, շարունակում է խախտել նախկինում ստանձնած պարտավորությունները եւ երկար ժամանակ հրաժարվել է վերադարձնել ռազմագերիներին։

Նրանց շուտափույթ վերադարձի հարցը, ըստ արտգործնախարարի, բարձրացվում է բոլոր միջազգային հարթակներում ու հանդիպումներում։

Share This