Ադրբեջանը Քարվաճառում արդյունաբերական գոտի կկառուցի

Img default alt hy

Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ Քարվաճառի վերականգնման համար նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով 80 մլն մանաթ (47,1 մլն դոլար) կհատկացվի «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի վերակառուցման, շինարարության ծառայություն թիվ 2» պետական ծրագրի իրականացման նպատակով:

«Թրենդ» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին առավոտյան հայտնել է Մասիմ Մամեդովը։

«Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի հետ համատեղ աշխատանքները ավարտական փուլում են, ծրագրերը կիրականացվեն մոտ ապագայում:

Նախնական փուլում նախատեսվում է մինչև հաջորդ տարի կառուցել 444 բնակարան և ընտանիքներին տեղափոխել Քալբաջար»,-ասվում է հայտարարության մեջ:

Մամեդովի խոսքով՝ հատվածը, որտեղ կիրականացվեն աշխատանքները, ընդգրկում է մոտ 3,5 կմ տարածք։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերակառուցման ծրագրի նպատակը մեկն է՝ Քարվաճառ քաղաքի շրջակայքում արդյունաբերական գոտի ստեղծել:

«Հուսով ենք, որ շուտով նմանօրինակ քանի գոտիներ ևս կլինեն»,-  նշված է հայտարարության մեջ:

 

Այս մասին հայտնել են «Հայլուր»-ի աղբյուրները:

Share This