Ադրբեջանը ստեղծում է նոր վեճի առարկա, իսկ մենք գնում ենք խաղաղության

Նիկոլ Փաշինյանը բոլոր ցավոտ հարցերը, ընդ որում նաև ոչ հայ ժողովրդի օգտին՝պատրաստ է լուծել խաղաղության փաստաթղթի ստորագրման շրջանակներում։Նոյեմբերին Թաթուլ Հակոբյանը հրապարակեց մի փաստաթուղթ, որով Հայաստանը համաձայն է գնալ ցավոտ խնդիրների կարգավորման և Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հաստատեց, որ պատրաստվում է նման բովանդակությամբ փաստաթուղթ առնվազն քննարկել և առնվազն չի բացառվում նման փաստաթղթի ստորագրման հավանականությունը: Այդ պայմաններում Ադրբեջանը կրկին առաջին հայացքից լրիվ անիմաստ ներխուժեց Հայաստան և սկսեց հանգիստ խղճով և տան տիրոջ իրավունքով առաջանալ։ Մայիսի 12-ից թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում է և հասցրել Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում առաը գալ։ Հարկ է հիշել, որ մայիսին էլ Միքայել Մինասյանը հրապարակեց մի փաստաթուղթ, որ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի և Փաշինյանը հաստատեց, որ ինքը դա կստորագրի և այդ պայմաններում Ադրբեջանը նույն մայիսին ներխուժեց Հայաստան։ Ստացվում է, որ Հայաստանը հենց խոսում է խաղաղությունից՝թշնամին անգամ իր ակնկալիքները բավարարող փաստաթղթի ստորագրման կյանքի կոչման ժամանակ ուժ է կիրառում։Թերևս ամբողջ նպատակը այն է, որ բանակցությունների սեղանին նստեն և Արցախի հարցը դուրս մղվի օրակարգից։Ադրբեջանը ՀՀ տարածքում նոր վեճի առարկա է ստեղծել, որ բանակցելուց զիջելու տեղ ունենա…կկնքեն խաղաղությունը, կճանաչեն միմյանց սահմանները և Արցախը էլի կմնա լուսանցքից դուրս։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )