-Shadow-Here--Shadow-Here- Ադրբեջանը դիմել է «Իսլամական ութնյակին» անդամակցելու համար – ԱՄԲԻՈՆ NEWS

Ադրբեջանը դիմել է «Իսլամական ութնյակին» անդամակցելու համար

Ադրբեջանը դիմել է D8-ին` «Իսլամական ութնյակին» անդամակցելու համար։ Այս մասին Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է այս կազմակերպության՝ շուտափույթ D20-ի վերափոխման կարևորությունը:

Չավուշօղլուն նաև ընդգծել է այդ կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտությունը։

Այժմ D8-ի կազմում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան։

Share This