Ադրբեջանը այլևս պատրաստ չէ պասիվ ընդունել Ռուսաստանի պահվածքը․ Ինչ առնչություն այն ունի Հայաստանի հետ

Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան շուրջ դիվանագիտական հակամարտությունը հանգեցրել է երկու երկրների միջև մեկ տարվա ընթացքում երկրորդ հրապարակային վեճի: Այս մասին գրում է BBC-ն։

 

Բաքվում չէին ցանկանա, որ Ռուսաստանը վերականգներ իր երբեմնի ազդեցությունը Վրաստանում, հատկապես առանցքային էներգետիկ և տրանսպորտային երթուղիների պատճառով։ Ադրբեջանը նաև պատրաստ չէ թույլ տալ, որ Հայաստանում իշխանության գան ռուսամետ ուժեր, որոնք դեմ են հարևանների հետ հաշտվելուն և Լեռնային Ղարաբաղի հարցում պահանջներից վերջնականապես հրաժարվելուն: Բայց Մոսկվայի հետ հարաբերություններում հրապարակային ճգնաժամը ևս մեկ հասցեատեր ունի՝ Արևմուտքը։

Share This