Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր, փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
