-Shadow-Here--Shadow-Here- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՃՆՇՄԱՆ ԱՅՍ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՃՆՇՄԱՆ ԱՅՍ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է.

«Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ:

«Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )