Աբուբաքար Նուրմագոմեդովը կարող է դուրս մնալ UFC-ից
Մարզիչ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը ներկայացրել է, թե ինչ հնարավորություններ ունի իր սան Աբուբաքար Նուրմագոմեդովը Բացարձակ մենամարտերի առաջնությունում տեղ գրավելու համար՝ Մոսկվայում կրած ծանր պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Մարզիչը ասել է, որ երեսնամյա մարզիկն ունի խնդիրներ կարգապահության հետ եւ եւս մեկ նման պարտություն, ու նա դուրս կմնա Բացարձակ մենամարտերի առաջնությունից։ Հիշեցնենք, որ Աբուբաքարը գերմանացի Դեւիդ Զավադայի հետ ունեցած իր դեբյուտային մենամարտում պարտվել էր, իսկ այդ երեկո հաղթանակ տոնել էր միայն ռուսաստանցի մենամարտիկ Զաբիտ Մագոմեդշարիպովը, ով հաղթել էր ամերիկացի Քելվին Քետերին։ Նշենք, որ Աբուբաքար Նուրմագոմեդովը Հաբիբ Նուրմագոմեդովի եղբայրն է։
