-Shadow-Here--Shadow-Here- ԱԱԾ-ում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի Հայաստանով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան – ԱՄԲԻՈՆ NEWS

ԱԱԾ-ում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի Հայաստանով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան

«Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը, որի շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն ձևավորված է:

«Մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում այն կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,-սաց Փաշինյանը:

Share This