«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար։
«Տղամարդը ներկայացել էր որպես «Կրոկուսի» ձայնային ռեժիսոր։ Նշեմ, որ ուղիղ եթերից առաջ` նախնական հարցազրույցի ժամանակ նա այդպիսի բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նմանատիպ մեղադրանքները, եթերի հաղորդավարն ընդգծեց, որ դա ապացուցված չէ։
Մենք հանեցինք նրան այդ եթերից ու հաղորդումից էլ հեռացրինք այդ հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»-ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,-գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն։
Հիշեցնենք, որ հյուրերից մեկն ուղիղ եթերում խոսել էր Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության մասին։
