<<Փաստ>>․Աուդիտը<<Իմ Քայլիպատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանի լուրջ չարաշահումներ է բացահայտել>>
«Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել:
«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին:
Ըստ նույն աղբյուրի, բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում դրանք կփոխանցվեն իրավապահներին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003 թ. աշխատել է ՍԴ-ում և նախքան պատգամավոր դառնալը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: