Փողաբեր ծառ. <<Հաստլիկ>>

Բոլորն են ծանոթ այս բույսին, արդեն երկար տարիներ այն համարվում է նյութական բարեկացության խորհրդանիշ: Այն խնամելը շատ ժամանակ ու ջանք չի պահանջում: Անհրաժեշտ է բույսը դնել համապատասխան ծաղկամանի մեջ և չխանգարել աճելուն, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա: Հայտնի է, որ եթե տանտերը չի կարողանում խնամել ծառն ու այն չորանում է, ապա մոտ ապագայում հարստանալու սպասումներ կարող է չունենալ: Այդ իսկ պատճառով պետք է հետևել և երբեմն խոսել բույսի հետ:Բոժենվիլա
Եվս մի ծառ, որը վաղուց ի վեր համարվում է փողի սիմվոլ: Խոսքը բոժենվիլա բույսի մասին է: Այն, ի տարբերություն նախորդի ավելի պահանջկոտ է, բայց չէ որ հանուն բարեկեցության կարելի է մի փոքր ժամանակ հատկացնել և ճիշտ խնամել այն: Բոժենվիլան պետք է առատորեն ջրել, հետևել սենյակի ջերմաստիճանին, քանի որ ջերմությունը բացասբար է անդրադառնում այս բույսի աճի վրա: Որպես արժանի նվեր ի պատասխան ձեր խնամքի այն կուրախացնի ձեզ իր ծաղկումով

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )