ՓԱՐՎԱՆՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ <<ՀԻՍՏԵՐԻԱ>>Է
Ապարանում շարունակվում է մեկնարկած ՏԻՄ ընտրությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։
Մենք քիչ առաջ այցելեցինք Փարվանյանի շտաբ՝ հասկանալու համար ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է։ Այնտեղ էր նաեւ հենց Փարվանյանը։ Մենք փորձեցինք հարցազրույց վերցնել նրանից, սակայն նա հրաժարվեց, ասաց ,որ անկախ ընտրության արդյունքներից պատրաստ է երեկոյան մամուլի ասուլիս հրավիրել։
Նշենք, որ լրագրողների ու Փարվանյանի այս ողջ զրույցի ընթացքում իրենց շատ ագրեսիվ էին պահում շտաբում գտնվող անձինք, կոպտում էին լրագրողներին, իսկ այդ ընթացքում Փարվանյանը հասկանալով իրավիճակը փորձում էր հանգստացնել իր թիմակիցներին, բայց չէր ստացվում։
«Խանգարում են, այ ախպեր ջան, մենք հազար հատ գործ ունենք, լարում են իրավիճակը»,- ասաց Փարվանյանի շտաբի ներկայացիչներից մեկը՝ դիմելով Էդգար Փարվանյանին։
Նշենք նաև, որ մենք տեղեկություն ունեինք, որ այդ պահին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նույնպես Փարվանյանի շտաբում է ու երբ հարց ուղղեցինք Պետրոսյանի հետ կապված, Փարվանյանի շտաբի անդամները նորից շատ ագրեսիվ կերպով պատասխանեցին, թե ձեզ ինչ ուր է և այլն։