Փաշինյանն իր աթոռին է կառչած և փորձում է հրահրել, հասարակության մեջ հերթական անգամ ատելություն սերմանել. Արծվիկ Մինասյան

Բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ պարտված, հայրենիք զիջած իշխանությունն ի վիճակի չէ հետայսու պաշտպանել հայրենիքի շահերը: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Անհնազանդության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց բոլոր շարժումների, կառույցների անունները, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մենք առաջարկում էինք, որ Նիկոլ Փաշինյանն առանց ցնցման հեռանա, որ մեր հայրենակիցներին հնարավորություն տար փրկել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանն իր առոթին կառչած ոչ միայն այս քայլին չի գնում, այլև փորձում է հրահրել և հասարակության մեջ հերթական անգամ ատելություն սերմանել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )