Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո՛, թաթիկները կկտրվեն. Արայիկ Հարությունյան

Շատ բան չեմ կարող ասել, պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով իր տեղակալի ձերբակալությունա լուրին։

«Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ պաշտոնյայից, պետք է պատասխանատվություններ լինեն։ Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո՛, թաթիկները կկտրվեն», – ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նկատեց՝ կա անմեղության կանխավարկած, և ինքը չի կարող խախտել այն՝ իր տեղակալի մասին խոսելիս։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ ինչ-որ պահի գայթակղության տրվի, նախարարը բացառեց դա։

Լրագրորղները նաև հետաքրքրվեցին՝ նման միջադեպերից խուսափելու համար ինքն անձամբ հետևո՞ւմ է նախարարության գնումներին։ Հարությունյանը շեշտեց՝ խստորեն հետևում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )