Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում
Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավարևմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Նշվում Է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: