Վիրաբյանը չի հերքում, որ <<Ֆակտորիի>> սեփականատերն իր ընկերն է
Մենք բազմիցս գրել էինք, որ այս տարի նույնպես ամանորյա միջոցառումները կկազմակերպի «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ ընկերության սեփականատերը, որը որոշ տեղեկություններով Ռուբեն Ջաղինյանն է, իր ընկերն է , և ճի՞շտ է, որ ներքին քննարկումների ժամանակ Վիրաբյանը լոբինգ է անում հօգուտ այդ ընկերության:
Վիրաբյանը չհերքեց, որ ընկերություն անում է ընկերության ղեկավարության հետ, սակայն հերքեց իր շահագրգռությունները՝ կապված այս ընկերության հետ։