Վալերիյ Օսիպյանը նոր աշխատանքի է անցել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի: Այն մարդը, ում հեղափոխությունից հետո վստահվել էր ՀՀ ամենաառանցքային կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնը, պարզվում է իր քաղաքական հովանավորյալ՝ «Մոնարխ» անունով հայտնի Արմեն Գինոսյանի մոտ անվտանգության պետ է աշխատում. ՀՀ նախկին ոստիկանապետը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայորը՝ ռուսաստանցի մեծահարուստ, քրեական հեղինակության անվտանգության պետն է՝ զգալի բարձր աշխատավարձով: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Գուցե Փաշինյանի նախկին վստահելի անձին հաջողվի այդ գործում առաջընթաց գրանցել, սակայն ոստիկանության համակարգում Օսիպյանը կհիշվի որպես ղեկավար, ում օրոք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանական Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկեցին ոստիկանության ծառայողերին: Սա փաստում էր, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանությունը չպաշտպանվող օղակ էր: Այնպես չէ, որ այդ բաժնի աշխատողները չէին կարող դիմադրել ֆիզիկապես և օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում, սակայն դրա համար ոստիկանության պետի հոգեբանական աջակցությունն ու առհասարակ պաշտպանվածությունը չունեին: Հետևաբար, մարդու, ում վստահվել էր այդ կառույցը, գուցե նրա մաքսիմումն անվտանգության պետն է՝ Ռուսաստանում»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )