Սևանա լճի մակարդակը 8 սմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա համեմատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 20-26-ը։

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.44մ (26.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.227 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ՝ 155.455 մլն. մ³:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )