Սիմվոլիկ նվեր թե սիմվոլիկ ընտրություն
Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամները դեկտեմբերի յոթին Գյումրի այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նվիրեցին տնակների մեխերից պատրաստված երկաթյա շերեփ՝ համահունչ Խրիմյան Հայրիկի՝ Հայոց դատի հետկապված արած հայտնի խոսքի, հույսով, որ այդ շերեփով Արմեն Սարգսյանը կկարողանա երկրի արտաքին եւ ներքին խնդիրներին դիմակայել։ Սա իրականում բավական ուշագրավ նվեր է, քանի որ Արմեն Սարգսյանը փաստացի ունի խիստ սահմանափակ՝ ներկայացուցչական- արարողակարգային լիազորություններ, իսկ երկրի ղեկավարը վարչապետն է ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Ստացվում է, որ Գյումրիում ակամա մարդիկ իրենց ընտրությունը կատարեցին սիմվոլիկայի լեզվով՝ հասկացնելով, որ այլեւս հույսեր չեն կապում Փաշինյանի հետ։