Ռ․ Մելիքյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Ընթացիկ զարգացումները վերլուծելով՝ կարելի է միանշանակ պնդել, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը համարձակ և ողջունելի  փորձ էր՝ խափանել դատական իշխանության նկատմամբ հարձակումը, որը ակնհայտ է՝ գոյություն ունի հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության մտքում, նախորդ օրն արված գրառման ենթատեքստը դա էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Ակնհայտ է, որ դատական իշխանությունը գտնվում է հարձակման ներքո, որպեսզի ուղիղ կատարի քաղաքական իշխանության պատվերը, այնպես ինչպես կատարում են իշխանության պատվերը իրավապահ մարմինները, որովհետև մտացածին գործերով անձանց ազատությունից են զրկում, խուզարկություններ են անում: Այս տեսանկյունից միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա լկտի արտահայտությունը ուղղված էր առաջին հերթին հենց դատավորներին, որովհետև նա օգտագործում է մի արտահայտություն, որը անցյալ տարի օգտագործեց դատավորներին բնորոշելիս: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սպառնալիք հնչեցրեց դատավորների հասցեին, այն դատավորների, որոնք համարձակութուն կունենան չտրվել իշխող քաղաքական ուժի հանցավոր հրահանգներին չեզոքացնելու այս խայտառակ դավաճանության դեմ պայքարի ելած քաղաքական ուժերին և քաղաքացիներին»,- ասաց Մելիքյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր խնդիրն է երկրում կայունություն ապահովվելը, կարո՞ղ են ենթադրել, որ սա նաև վերաբերում էր ընդդիմախոսներին լռեցնելուն, Մելիքյանը պատասխանեց, որ մեր հանրությունը ցույց տվեց, որ չի հանդուրժելու դավաճանների և ազգադավների այս շարունակական գործունեությունը և բռնությունը որպես միջոց օգտագործելը։ «Տեսանք, թե ինչ բուռն հակազդեցություն եղավ Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությանը, որ անգամ նա ստիպված եղավ ապացուցել, որ ինքը բոլորովին այլ բան նկատի ուներ, ինչը, իհարկե, այդպես չէ: Միաժամանակ, կարծում եմ, կարևոր անելիք ունեն Հայաստանում հավատարմագրված այն պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք հայտնի են մարդու իրավունքների, արժեքների տարածմամբ: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին և երեկ, ես խիստ կասկածում եմ, որ Մուամմաչ ալ Քադաֆին կամ Սադամ Հուսեյնը իրենց թույլ տային այդպիսի երևույթներ: Եվ այս տեսանկյունից ակնկալում եմ, որ այդ դեսպանատները հրապարակավ և խիստ թիրախային իրենց դիրքորոշումը կհայտնեն այս երևույթների հետ կապված»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )