ՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր է
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ 2026-ի հուլիսի 1-ից ԵԱՏՄ 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի շրջանակում մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
Սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է խմբաքանակով, ոչ թե առանձին միավորով, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի ապրանքներ՝ սահմանված խմբավորմամբ։ Վճարը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակից ու փորձարկումների ծավալից, գնահատումն իրականացնում են հավատարմագրված լաբորատորիաներն ու սերտիֆիկացման մարմինները։
