«Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է․ Sputnik Արմենիայի աղբյուրները դա կապում են ԱԺ-ում Քոչարյանի և Փաշինյանի լեզվակռվի հետ
Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ-ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո․ հայտնում են Sputnik Արմենիա-ի աղբյուրները։
Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
