Բացահայտիր Շիրակը-Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում 

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում է գտնվում աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան և բարերար Շառլ Ազնավուրի տպավորիչ արձանը։

 

​ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է 1996 թվականին, իսկ աշխատանքները մեկնարկել են 1997-ին։

 

Արձանը հանդիսավորությամբ բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 22-ին, որի արարողությանը անձամբ ներկա է գտնվել հենց ինքը՝ Շառլ Ազնավուրը։

 

​Հեղինակները․

Քանդակագործ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյան

 

Ճարտարապետ՝ Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Արթուր Թարխանյան (ով նույնպես ներկա է եղել բացմանը)։

 

​Չափերն ու կառուցվածքը․

Արձանը բրոնզաձույլ է, իսկ պատվանդանը՝ գրանիտից։ Ազնավուրի թիկունքում վեր է խոյանում ճարտարապետական կամարը։

 

Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին 6 մետր 70 սմ է։

 

Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Share This